Առողջապահություն 4.2010
Ամենազոր սխտորը

Հնագույն ժամանակներից մարդկությանը հայտնի են սխտորի բուժիչ հատկությունները: Սխտորով փորձել են բուժել հայտնի բոլոր հիվանդությունները և այն համարել դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոց:
Քիմիական հարուստ բաղադրության շնորհիվ սխտորն օժտված է բուժական մեծ հատկություններով: Հայտնի է, որ այն նպաստում է արյան շրջանառության, արյունատար անոթների վիճակի, շնչուղիների աշխատանքի բարելավմանը, օրգանիզմից շլակների հեռացմանը, տոնուսի և աշխատունակության բարձրացմանը: Այն խթանում է ստամոքսաաղիքային տրակտի, մարսողական համակարգի աշխատանքը, օգտակար է դիսբակտերիոզի, քրոնիկական հոգնածության, սթրեսի դեպքում, ունի մանրէասպան հատկություն:
Ժամանակակից բժշկագիտությունը ևս ընդունում է, որ սխտորն օժտված է բուժական մի շարք հատկություններով, որի շնորհիվ այն այսօր շատ դեղամիջոցների բաղադրամասն է կազմում: Բժշկագիտական առաջատար կենտրոններում սխտորից բազմաթիվ հիվանդությունների դեմ պայքարի նոր դեղամիջոցների ստեղծման և նրա բուժական նորանոր հատկությունների հայտնաբերման ուղղությամբ տարվող հետազոտական աշխատանքները չեն դադարում:
Գիտնականները հետազոտել են առնետների երկու խումբ: Առաջին խմբին կերակրել են թարմ կտրած, երկրորդին` չորացրած սխտորով, այնուհետև արհեստականորեն առաջացրել սրտի նոպա ու շարունակել ուսումնասիրությունները: Առաջին խմբի առնետների սրտամկանն ավելի շուտ է ապաքինվել, քան երկրորդներինը:
Այն, որ սխտորն իր բաղադրության մեջ մտնող ալիցինի շնորհիվ խթանում է սրտի աշխատանքը, բարելավում անոթների վիճակը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, արյան մեջ խոլեստերինի քանակությունը, ԱՄՆ-ի Կոնեկտիկուտի համալսարանի սիրտ-անոթային հիվանդությունների հետազոտական կենտրոնի գիտաշխատողներին վաղուց էր հայտնի: Նրանց վերջին հետազոտությունների տվյալների համաձայն պարզվել է, որ կարևորը ոչ թէ ալիցինն է, այլ նրա բաղադրամասը կազմող ծծմբաջրածինը` ցնդող միացություն, որը գոյանում է սխտորը կտրելու պահին և կարճատև պահպանվում նրա հյութի մեջ: Այդ գազին բնորոշ է նեխած ձվի կամ կենցաղային նեխող թափոնների տհաճ հոտը: Եվ քանի որ դա գազ է, ապա սխտորն օգտակար է միայն թարմ, հենց նոր կտրած կամ ճզմած վիճակում, ուրեմն դրա ՀՈՏՆ ՈՒՆԻ ԲՈՒԺԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ: Պարզվում է, որ այն օժտված է սրտամկանը վերականգնող, արյունատար անոթների պատերի հարթ մկանների լարվածությունը թուլացնող հատկությամբ, դրանով իսկ վերացնելով սպազմը և կանխելով հնարավոր հետևանքերը` ինֆարկտն ու ինսուլտը:
Սիրտ-անոթային համակարգի բարդացած և քրոնիկական հիվանդությունների դեպքում ամենօրյա սննդակարգում պետք է հաճախ սխտոր օգտագործել: Ավելին, թարմ սխտորի կամ սխտոր պարունակող դեղամիջոցների, պատրաստուկների հետևողական օգտագործման դեպքում խոլեստերինի քանակը կարող է նվազել 12-16%-ով:
Սխտորը պարունակում է ոչ միայն բջջանյութ, սպիտակուցներ, ճարպեր, կարբոհիդրատ, ասկորբինաթթու, բազմաթիվ միկրոտարրեր` նատրիում, կալիում, կալցիում, մանգան, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում, յոդ, ցինկ, C, B, D, P խմբի վիտամիններ, այլև եթերայուղեր, ծծմբի միացություններ` սուլֆիդներ, ֆիտոնցիդներ և այլն:
Սխտորը նաև կանխարգելման հրաշալի միջոց է: Գրիպի համաճարակների դեպքում այն պետք է ավելի հաճախակի օգտագործել: Սխտորում պարունակվող ծծմբի միացությունները, ֆիտոնցիդները օժտված են ախտահանիչ հատկությամբ, որոնց ազդեցության շնորհիվ վիրուսները, վնասակար և հիվանդածին մանրէները շատ արագ ոչնչանում են: Կրկին հիշեցնենք, որ դրանք ցնդող նյութեր են, ուստի սխտորը պետք է օգտագործել մաքրելուց անմիջապես հետո:
- Երկու ճաշի գդալ սխտորի հյութով բաժակը դրեք տաք ջրով լցված թասիկի մեջ, ամուր թղթից պատրաստած ձագարով բաժակը ծածկեք, այնպես, որ ձագարի ծայրը լինի դեպի վեր, այնուհետև այն հաջորդաբար մտցրեք քթանցքների մեջ և գոլորշին շնչեք 10 րոպե շարունակ. օրվա ընթացքում կրկնեք 3-4 անգամ:
Քանի որ սխտորի հյութը գրգռում է լորձաթաղանթը, ուստի պետք չէ կաթեցնել քթանցքի մեջ, առավել ևս` քթանցք սխտորի պճեղ մտցնել. երբեմն նման իրավիճակում հայտնվածները դրանից կարողանում են ազատվել միայն մասնագետի օգնությամբ:
- Ինֆարկտի, ինսուլտի կանխարգելման և բուժման, զարկերակային ճնշման կարգավորման համար օգտակար է սխտորից պատրաստված թուրմը: 40 գրամ մանրացված սխտորի վրա ավելացրեք 100 գրամ օղի, 10 օր պահեք մուգ գույնի տարայի մեջ` զով տեղում: Խմեք օրը 2-3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 10-ական կաթիլ: Այս թուրմը կարող եք խմել նաև միզաքարային հիվանդությունների դեպքում:
- Ստենոկարդիայի նոպայի ժամանակ ցավ զգալուն պես անհապաղ, առանց ծամելու կուլ տվեք սխտորի մի փոքրիկ կտոր: Այս պարզ միջոցը շատ դեպքերում կարող է կանխել սրտի նոպայի զարգացումը կամ թեթևացնել դրա ընթացքը:
Հիշեք, որ սխտորը պետք է չափավոր օգտագործել. այլապես այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Ամեն ինչ չափի մեջ է օգտակար:

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն